Մամուլ 4 տարի առաջ - 08:23 19-02-2022

Կալանավորվել է Դոն Պիպոյի սպանված թիկնապահի եղբայրը․Պիպոն՝ թիրախում․ Հրապարակ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է գտնվում Դոն պիպոյի սպանված թիկնապահի եղբայրը։ Ըստ տեղեկությունների` նրան կալանքի տակ պահելու պատճառաբանությունն այն է, որ իրավապահներն ամեն գնով ցանկանում են նրանից ցուցմունք կորզել Պիպոյի դեմ։ Այս մասին փետրվարի 19-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը,

«Նրա վերջին հայտարարությունները` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառաբանությունների եւ այլ երկիր գնալու մասին իշխանությունները չեն մարսել։ Այս միջոցով փորձում են դուրս գալ նրա վրա, եւ ամեն գնով հետախուզում հայտարարել։
Մենք տեղեկացանք, որ երիտասարդն ում պահում են կալանքի տակ Էջմիածնի տարածաշրջանի Արաքս գյուղից է։
Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սողոյանի քեռու որդին է կալանավորված, իսկ թե ինչն է պատճառը` դժվարացավ ասել, քանի որ, ըստ նրա, մանրամասներին տեղյակ չէ»,- գրել է թերթը՝ հիշեցնելով, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ, որը հետագայում պարզվել է, որ Ռազմիկ Սողոյանն է։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին