Ներքին Խոսք 4 տարի առաջ - 22:08 23-05-2022

«Դոն Պիպոն» եւ նրա թիկնապահները` մեղադրյալներ. հարուցվել է քրեական նոր գործ

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել. վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ասատրյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Oragir.news-ին ասաց, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով։


-Արթուր Ասատրյանին մեղադրում են հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ։ Իրավապահները նրա ո՞ր գործողություններն են այդպես դիտարկում։

-Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Ասատրյանի մեղադրանքում նկարագրել է նրա կողմից սեփական անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններ և դրանք որակել է որպես հանցավոր համագործակցության ստեղծում, ինչը քրեական գործի նյութերով որևէ կերպ հիմնավորված չէ։ Հիշեցնենք, որ նախկինում Արթուր Ասատրյանի նկատմամբ կատարվել է սպանության փորձ, ընդամենը մեկ տարի առաջ սպանվել է նրա եղբայրը՝ Արմեն Ասատրյանը, ում սպանությունը մինչև օրս բացահայտված չէ։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ սպանվել է նաև Արթուր Ասատրյանի թիկնապահը՝ Ռազմիկ Սողոյանը, ում սպանությունը նույնպես բացահայտված չէ։


- Քրեական գործը ե՞րբ է հարուցվել։ Այս գործով քանի՞ այլ անձ ունի մեղադրյալի կարգավիճակ։

-Քրեական գործը հարուցվել է ամիսներ առաջ, հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար մեղադրվում են չորս անձինք, ովքեր, ըստ վարույթն իրականացնող մարմնի, հանդիսացել են Արթուր Ասատրյանի թիկնապահները կամ շրջապատի անձինք, որոնցից մեկն իր կյանքում Արթուր Ասատրյանին նույնիսկ տեսած չկա։ Ընդ որում, մեղադրյալներից մեկին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ։ Դատարանն արձանագրել է, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների կատարումը հանցավոր համագործակցությանը վերաբերելի չի կարող համարվել։


-Ըստ իրավապահների` ի՞նչ նպատակով է ստեղծվել այդ ենթադրյալ հանցավոր համագործակցությունը։

-Ըստ քննչական մարմնի՝ հանցավոր համագործակցությունը ստեղծվել է Արթուր Ասատրյանի հանդեպ անբարյացակամ տրամադրված անձանց հանցավոր ակտիվությունը իբրև թե ճնշելու, նրանց հրապարակայնորեն պատժելու համար, ինչն ինքնին, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի, չի կարող հանցավոր համագործակցության ստեղծում հանդիսանալ, ավելին՝ մեղադրանքի այդպիսի եզրահանգումները հակասում են քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներին։


-Պարոն Ասատրյանը գալո՞ւ է Հայաստան այս գործի համար։ Ի՞նչ կարծիք ունի քրեական գործի վերաբերյալ։

-Արթուր Ասատրյանի՝ Հայաստան գալու մասին ես տեղեկություններ չունեմ, բայց նա նույնպես հասկանում է, որ իր նկատմամբ նախաձեռնվել է ինչ-որ նպատակահարմարությունից բխող մի անհասկանալի գործընթաց, որի շրջանակներում ապօրինի կերպով, առանց հիմնավորման կիրառվում են ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմեր։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին