Խոսք 4 տարի առաջ - 19:01 18-02-2022

Քաղաքացիները դուրս կգա՞ն փողոց՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Իշխանափոխությունից արդեն 4 տարի է անցել։ Փաշինյանը 2018-ին ժողովրդին անհոգ կյանք էր խոստանում, նա «հետ էր բերելու թալանը», հանելու էր արագաչափերն ու կարմիր գծերը, թոշակառուների թոշակներն էր կրկնապատկելու, տնտեսական հեղափոխություն էր անելու։ Մի խոսքով՝ Հայաստանը սարքելու էր ժողովրդավարության բաստիոն, Հարավային կովկասի Շվեյցարիա։

Նրանք խոստացան, որ չեն լինելու անիմաստ տուգանքներ՝ ասելով, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ, այնինչ նրանց իշխանության գալով քաղաքացիների տուգանքները չպակասեցին, մի բան էլ ավելացան։ Նրանք խոստացան տնտեսության թռիչքաձև աճ, այնինչ տնտեսությունը անկում ապրեց։ Կառավարության ղեկավարը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց պատերազմից հետո լրիվ այլ իրողություն ստեղծվեց։

Այսօր Oragir.news-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ հասկանալու, գո՞հ են արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարումից, իսկ եթե ոչ, պատրա՞ստ են դուրս գալ փողոց՝ ընդդեմ Փաշինյանի ակցիա իրականացնելու։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին