Արտաքին 4 տարի առաջ - 12:35 18-02-2022

ԴԺՀ-ից հաղորդել են Ալեքսանդրովկա ավանի բնակիչների տարհանման մեկնարկի մասին

Ինքնահռչակ ԴԺՀ-ի իշխանությունները սկսել են Դոնեցկի արվարձանում գտնվող Ալեքսանդրովկա ավանի բնակիչների տարհանումը, հաղորդում է «Ինտերֆքս»-ը՝ հղում անելով ավանի վարչակազմի ղեկավար Կոնստանտին Չալոգոյին։

«Տարհանման որոշումն ընդունված է, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այն կսկսվի»,- ասել է նա։ Վարչակազմի ղեկավարի խոսքով, տարհանման դեպքում գործողությունների ստույգ ալգորիթմ դեռ չկա։

Ավելի վաղ հաղորդվել էր Դոնեցկում լարվածության կտրուկ աճի մասին։ ԴԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ օրվա սկզբից ինքնահռչակ հանրապետության դիրքերի ուղղությամբ արձակվել է տարբեր տրամաչափի ավելի քան 100 ական և տարբեր տեսակի ավելի քան 10 նռնակ։ Դոնեցկի արվարձանների գնդակոծությունից խաղաղ բնակիչ է տուժել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից