Խոսք 5 տարի առաջ - 11:55 27-05-2021

Բնակիչների տարհանման հարց չկա․ Գեղարքունիքի մարզպետ

Սահմանի այդ հատվածում իրավիճակը շարունակում է նույնը մնալ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Կա լարվածություն, որովհետև հատկապես մայիսի 13-ից սկսած Կութ և Վերին Շորժա բնակավայրերի մոտ ունենք ադրբեջանական բանակի ներկայացուցիչներ։ Սա մեր սուվերեն տարածքն է, և, ակնհայտ է, նրանք խախտել են մեր սահմանը»,- ասաց նա։

Խոսելով այսօրվա միջադեպքի մասին՝ նա նշեց, որ մանրամասները կհայտնի Պաշտպանության նախարարությունը։

Թե որ մարզից են գերեվարվածները, Գ․ Սանոսյանը ասաց, որ տեղեկություններ չունի։

«Ակնհայտ է, որ մեր տարածքները խախտել են, և ակնհայտ է, որ պետք է դուրս գան։ Կարծում եմ՝ հայկական կողմը դիվանագիտական ճիշտ աշխատանք է անում, որ խնդիրը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց նա։

Մարզպետը նշեց, որ իրավիճակը կարող է ավելի լարվել, և հնարավոր են անկանխատեսելի հետևանքներ։

Այս պահին Գեղարքունիքում հնարավոր կրակոցների մասին Գ․ Սանոսյանն ասաց, որ վերջին մեկ ու կես ժամում տեղեկություն չունի, իսկ բնակիչների տարհանման հարց չկա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում