Ներքին 4 տարի առաջ - 23:05 17-02-2022

Ստեփանակերտում անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց է բացվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 17-ին Ստեփանակերտի N3 դպրոցում ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացման արարողությանը:

Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից՝ Արտակ Բեգլարյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը, «Արմաթ»-ի 500 խմբավարներին ու թիմի անդամներին Արցախում ծրագրի իրագործման համար: Կարևորելով ինժեներական կրթության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ հանրապետությունում առանձին կազմակերպությունների կողմից գործադրվող ջանքերը՝ Արտակ Բեգլարյանը ևս մեկ անգամ շեշտել է բնագավառում պետական աջակցության շարունակականությունը, ինչպես նաև նոր, կենսունակ գաղափարների իրագործման հարցում իր պատրաստակամությունը:

«Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների և աշակերտների հետ պետական նախարարն առավել հանգամանալից տեղեկացվել է աշխատարանի հնարավորությունների մասին, ոլորտի մասնագետների հետ քննարկել ապագա համատեղ ձեռնարկումների մանրամասները:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև