Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:34 17-02-2022

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սպառնալիքը շատ մեծ է․ Բայդեն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու վտանգը շատ մեծ է։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 17-ին, հայտնում է Reuters-ը։
«Բոլոր նշանները կան, որ նրանք պատրաստ են ներխուժել Ուկրաինա»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ լրագրողների հետ զրույցում։
Բայդենը նաև նշել է, որ չի ծրագրել հեռախոսազրույցներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է շարունակել պատրաստվել պատերազմի։ Հաղորդվել էր նաև, որ ևս 7000 ռուս զինծառայողներ են տարվել դեպի ուկրաինական սահման՝ զորքերի դուրսբերման մասին ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից հետո։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր