Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:59 17-02-2022

Թուրքական հարցը շարունակում է մասնատել հայ հանրությանը

Վիեննայում կայանալիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի երկրորդ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հետևություններ է կատարել և ստիպված կարևորել մասնագիտական շրջանակների խորհրդատվության անհրաժեշտությունը: Իշխող ուժի՝ որոշումների կայացման քաղաքականության միանձնյա և փակ գործելաոճը հանրային դժգոհությունների պատճառ է դարձել, ընդ որում, ոչ միայն և ոչ այնքան այն տեսանկյունից, որ հանրությունից գաղտնի է պահվում Թուրքիայի հետ հստակեցվող ճանապարհային քարտեզը, որքան այն հանգամանքը, որ գործընթացի վերաբերյալ հայ հասարակությունը տեղեկատվությունը ստանում է թուրքական մամուլից: Ավելին, իշխող ուժը, տևական ժամանակ բարդույթներ ունենալով հատուկ ներկայացուցչի նշանակման կապակցությամբ, նախկինում հրաժարվում էր լսել փորձագիտական համայնքի կարծիքը՝ վերջիններիս դիրքորոշումը համարելով գաղտնիության պահպանման խոչընդոտ ու անհամաձայնությունների խորացման պատճառ: Ըստ էության, ոլորտի նեղ մասնագետների հավաքական միտքը լսելու ցանկությունն ԱԳՆ-ում և անձամբ Ռուբեն Ռուբինյանի մոտ արթնացել է թուրք բանագնաց Քըլըչի որակները և պատրաստության բարձր մակարդակն ի վերջո նկատելուց հետո:

Այս մասին է վկայում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավիրած հանդիպումը Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռ. Ռուբինյանի և գիտափորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանը: Քննարկման թեմատիկ շրջանակի առնչությամբ ԱԳ նախարարությունը հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ, սակայն բազմաթիվ հայտնի և նորահայտ վերլուծաբաններ շտապել են եզրահանգումներ կատարել ու մասնակից փորձագետներին նույնականացնել իշխանությանը՝ նրանց համարելով իշխող ուժին սերտաճած կամ դավադիր գործարքի հանցակից: Ավելին, քննարկման մասնակիցներից ոմանք էլ հանդես են եկել բացատրական ճառով՝ անհարկի փորձելով արդարանալ: Որպես օրինակ՝ Է. Էլբակյանի այն գրառմանը, թե քննարկման մասնակիցները, ընտրելով չարին, պատասխանատու են Աստծո և Հայաստանի առջև, Ա. Մելքոնյանն ի պատասխան նշել է, թե չի փոխել հավատամքը և մշտապես լինելու է հայոց պահանջատիրության պարզ զինվորը:

Փաստացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչպես ֆուտբոլային դիվանագիտության, այնպես էլ հետպատերազմյան բանակցությունների ընթացքում բևեռում է առանց այդ էլ բևեռացած հայ հանրությանը: Բայց, որ առավել ցավալի է, այդ մասնատվածության պատճառը շատ հաճախ ոչ այնքան գաղափարական է կամ փաստահենք, որքան անձնական ամբիցիաների վրա հիմնված պոռթկում: Այլ կերպ ասած, անհասականալի է. փորձագիտական առարկայական քննարկման դժգոհությունները կապված են կոնկրետ մասնակիցների՞, թե՞ առհասարակ մասնակցության որևէ ձևաչափի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ: Ընդ որում, վերջինս անմիջականորեն ենթադրում է նաև հարաբերությունների կարգավորում արևելյան հարևանի՝ Ադրբեջանի հետ: Եթե դժգոհությունը պայմանավորված չէ անձերով, այլ բովանդակային առումով խնդիրը հայ-թուրք-ադրբեջանական հարաբերություններն են, ապա առնվազն անընդունելի է, թե ովքեր են բողոքում այդ գործընթացից, որովհետև նույն հաջողությամբ Է. Էլբակյանը 2019 թվականի նոյեմբերին լրագրողի անվան տակ եղել էր Բաքու, Ղուբա և Գանձակ (Գյանջա) քաղաքներում: Իսկ լրագրողների երկկողմ այցելություններն ունեին ոչ թե սոսկ ճանաչողական, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման ու հարաբերությունների կարգավորման նպատակ: Ավելին, քննադատությունները տեղին չեն նաև այն առումով, որ, զորօրինակ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը նախկինում եղել է հայ-թուրքական բանակցային պատվիրակության կազմում և կարող էր ու պետք է կիսվեր իր փորձառությամբ, քանի որ գիտնականի պարտքն է աջակցել ոչ թե օրվա իշխանությանը, այլ պետությանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան