Ներքին 4 տարի առաջ - 21:35 16-02-2022

Կանխվել է Ադրբեջանում ծնված Հայաստանի քաղաքացու սխալմամբ վտարումը Ռուսաստանից Ադրբեջան

Կանխվել է Ադրբեջանում ծնված Հայաստանի քաղաքացու սխալմամբ վտարումը Ռուսաստանից Ադրբեջան, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության՝ անձը Ռուսաստանում կատարել է վարչական իրավախախտում և դատարանի որոշմամբ պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության և վտարվեր Ռուսաստանից։

«Որոշման ներածական մասում դատարանը թյուրիմացաբար նշել է, որ անձը հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի և այդ պայմաններում առկա է նրան Ադրբեջան վտարելու իրական վտանգ, սակայն Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությամբ գործընթացը կասեցվել է, որոշման մեջ անճշտությունը վերացվել և անձը վերադարձվել է Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև