Միտք 4 տարի առաջ - 21:00 16-02-2022

ՔՊ-ական բուժքույրը «խելամիտ մեդիա» ու բարձրագույն կրթություն է ուզում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները առանձնահատուկ կենսագրություն և էլ ավելի առանձնահատուկ հավակնություններ ունեն: Նրանք ծնվել են, մի քիչ ժամանակ է անցել, ակամայից դարձել են ՔՊ-ական ու պաշտոն ստացել: Վերջերս խորհրդարանում հայտնված ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը ևս բացառություն չէ:

Ուրիշի՝ մանդատը վայր դնելու արդյունքում խորհրդարանում հայտնված այս բուժքրոջ առաջին հարցազրույցն այն մասին էր, որ ուզում է վերակենդանացնել Հայաստանը, թե ինչպես, դեռ չգիտի, բայց կարծիք է հայտնել, որ ամեն ինչում մեղավոր է մամուլը: Նա դժգոհել է, որ «մեդիան խելամիտ չէ»:

«Մեդիան տեռոր է»,- նաև ասել է պատգամավորին ոչ հարիր սանրվածքով ու հագուկապով այս տիկինը, որը, հավանաբար, մամուլի գոյության մասին լսել է միայն իր կուսակից և «վերբալ մարմնավաճառության» գծով փորձագետ Վահագն Ալեքսանյանից կամ լրագրողներին «հոսանքազրկող», վարսավիրանոց ուղարկող՝ էրոտիկ մականունավոր Անդրանիկ Քոչարյանից:

Մեկ այլ հարցազրույցում տիկինն ասել է, որ սկզբում սովորական բուժքույր է եղել, հետո ղեկավար պաշտոն զբաղեցրել: Ղեկավարն էլ՝ ավագ բուժքրոջ պարտականությունները կատարելն է: Նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ, որպեսզի կարողանա առողջապահական ոլորտում բարեփոխումներ անել:
«Ղեկավար պաշտոն» զբաղեցրած հավակնոտ բուժքույրը մի բան, սակայն, հաշվի չի առել, այն, որ իր սիրելի ՔՊ-ում կենսագրության ու գիտելիքի առումով որքան խոցելի լինեն, այնքան լավ է իրենց «շեֆության» համար, թե չէ ինչու պիտի ընդգրկեին կուսակցության ցուցակում: Ի վերջո, միջակությունները լավագույն հենարանն են չկայացած ու անհավասարակշիռ առաջնորդների համար:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան