Ներքին 4 տարի առաջ - 20:25 16-02-2022

Մարությանն իր խոստումը տարավ իր հետ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ մի քանի անգամ հայտարարություններ եղան Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակի կայարանի վերաբերյալ։ Վերջին հայտարարությունը 2021-ի նոյեմբերի 24-ին էր, երբ հպարտորեն նշեցին, թե Աջափնյակի կայարանի նախագծի մրցույթ է եղել, որում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ էր առաջարկել։

Մետրոյի նոր կայարանի կառուցման թեման Հայկ Մարությանն արծարծում էր դեռևս պաշտոնը զբաղեցնելու առաջին տարվանից, սակայն մինչ այդ էլ որևէ գործողություն` նպատակին հասնելու համար չէր կատարվել, բացի հայտարարություններից։ Դեռևս 2019-ի սկզբին Մարությանը հայտարարել էր, որ երկու կայարանի մասին է խոսքը գնում․ «Մեկը կլինի Թումոյի մոտ, մյուսը շարունակվում է Կվարտալ: Առաջինն ավելի մոտ ժամանակներում կլինի, երկրորդը՝ ավելի հեռու: Մեկ կիլոմետր մետրոյի արժեքը, միջին հաշվարկով, արժե 100 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ»:

Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից oragir.news-ը փորձեց ճշտել՝ արդյոք, ի վերջո, մրցույթում հաղթած ընկերությունը նախագիծ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ, մեզ այնտեղից տվեցին բացասական պատասխան. «Դեռ ոչ աշխատանքային փուլում է, շատ տարողունակ փաստաթուղթ է»։

Քաղաքապետարանի ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ այս հարցի վերաբերյալ մեզ ասաց, որ Մարությանն իր խոստումը տարավ իր հետ. «Հայտնի փաստ է, որ Աջափնյակի կայարանի կառուցման նախագիծ առ այսօր գոյություն չունի, իսկ մրցույթը, որը հայտարարվել էր Մարությանի կողմից, իրականացվել էր առանց ֆինանսական միջոցներ նախատեսելու։ Դա նշանակում է, որ Մարությանը իր խոստումը տարավ իր հետ՝ առանց որևէ առաջխաղացում ապահովելու այդ հարցում»։

Հարցին, թե նոր քաղաքային իշխանությունն այդ խոստումը չի՞ կատարի, պատասխանեց. «Չեմ կարծում, թե մնացյալ 1.5 տարում դա իրատեսական է»։

Նշենք, որ ժամանակին Մարությանը խոսում էր ոչ միայն մետրոյի նոր կայարան, այլ նաև Երևանում ճոպանուղի կառուցելու վերաբերյալ, ինչը մնաց միայն հայտարարությունների մակարդակում։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև