Ներքին 4 տարի առաջ - 18:44 16-02-2022

Ընդդիմության թեկնածուն Անժելա Նալբանդյանն է

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանին։ Oragir.news-ը տեղեկացավ, որ թեկնածությունն արդեն պաշտոնապես հաստատվել է։ Նախորդիվ խորհրդարանական ընդդիմությունը Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունն էր առաջադրել, ով վերջին պահին հանեց իր թեկնածությունը, ապա րոպեներ անց սկսվեց Սիսակ Գաբրիելյանի հետ քաշքշուք- վիճաբանությունը։ Oragir.news-ը Անժելա Նալբանդյանից հետաքրքրվեց՝ առաջարկն ընդդիմությա՞նն է եղել, թե՞ ինքն է պատրաստակամություն հայտնել։
« ՀՌՀ անդամի թեկնածության առաջարկը եղել է «Հայաստան» դաշինքի կողմից, և ես համաձայնել եմ այդ առաջարկին»,- պատասխանեց Նալբանդյանը։

- Ի՞նչ ակնկալիքներ ունենք ՔՊ-ական մեծամասնությունից, կընտրե՞ն Ձեզ։

- Անկեղծ ասած, չեմ ուզում և չեմ էլ կարող կանխատեսումներով զբաղվել: Իմ պարտականությունը՝ որպես թեկնածու, պատշաճ ներկայանալն է: Իսկ ընտրության հարցն իրենց որոշումն է:

- Նախորդ թեկնածուների պարագայում ՔՊ-ականները տարբեր պիտակներ, «պոզ ու պոչ» էին կպցնում, տերբեր բաներ երեսով տալիս, նույնը կլինի՞ Ձեր պարագայում։

- Կարծում եմ, այս հարցի հասցեատերն էլ ես չեմ, քանի որ քաղաքական մեծամասնության հարցադրումների բովանդակությունը ես չեմ կարող կանխատեսել:

- Ո՞րն է ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրվելու պատճառը, կա՞ն կոնկրետ նպատակներ, որոնց համար համաձայնել եք, ի՞նչ տեսլական ունեք, ի՞նչը կփոխեք հեռուստաեթերում։

- Վստահաբար ունեմ իմ պատկերացումները և տեսլականը ՀՌՀ գործունեությունն առավել արդյունավետ կամ հանրության համար առավել ակներև դարձնելու, իմ ունեցած մասնագիտական գիտելիքները կարգավորող մարմնի գործունեության բարօրությանը ծառայեցնելու առումով, որոնց առավել մանրամասն կանդրադառնամ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, որտեղ ներկայացվելու է իմ թեկնածությունը՝ որպես ՀՌՀ անդամի թեկնածու՝ ինձ հատկացված ելույթի ժամանակ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև

Ձեզ գուցե հետաքրքրի