Ներքին 4 տարի առաջ - 22:22 14-02-2022

Արտակ Բեգլարյանը այցելել է Ասկերանի շրջանային բուժմիավորում

Այսօր ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը միասին այցելել են Ասկերանի շրջանային բուժմիավորում, և գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը տեղում ներկայացրել է բուժհիմնարկի 2021թ․ գործունեության ցուցանիշները։

Հաշվետու տարում՝

2021թ-ի հոկտեմբերի 10-ից բուժհիմնարկում գործում է ՈՒՁՀ-ի կաբինետ, որում իրականացվել է 665 ՈՒՁՀ:

Վերապատրաստման դասընթացներ են անցել ՇԲՄ-ի բժիշկները և բուժքույրերը:
COVID-19 համավարակի հետ կապված հաճախակի են դարձել բժիշկների Zoom հարթակի միջոցով վերապատրաստման դասընթացները:

2021թ․ 1055 մարդ ( 582 երեխա) անվճար ապահովվել են դեղորայքով։

Շտապ բժշկական օգնության բաժանմունքը ապահովում է շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնություն և 2021թ. գրանցվել է 1174 կանչ, որից 497 գյուղական վայրերից։

2021թ-ին ստացիոնար բուժում են ստացել 314 հիվանդ, որից մանկական` 86, ընդհանուր թերապևտիկ 211, մանկաբարձա-գինեկոլոգիական` 86:

Բուժանձնակազմի հետ քննարկել են բուժսպասարկման որակի բարձրացման, շենքային ու տեխնիկական պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

Պետնախարար Ա․ Բեգլարյանը նշել է, որ ԱՀ կառավարությունն անհրաժեշտ ու վճռական քայլեր է իրականացնելու՝ համակարգային լուծումներով հարթելով առկա խնդիրները: Նախատեսվում է մի շարք բարեփոխումների միջոցով ուժեղացնել շրջանային բուժմիավորումների կարողությունները և ակտիվ գործունեություն ծավալել հատկապես կանխարգելիչ առողջապահության արդյունավետության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման վերջում նախարար Մ․ Հայրիյանը իր գոհունակությունն է հայտնել բուժանձնակազմին նման պայմաններում աշխատանքը պատշաճ ձևով իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև

Ձեզ գուցե հետաքրքրի