Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 21:15 14-02-2022

«Փուռը» տալու նախարարությունն ու ալիբիների կոլեկցիոները

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը մի անատամ պարզաբանում տարածեց՝ կապված «Աշխարհագրություն» առարկայի օլիմպիադայի հարցաշարի հետ, որտեղ առաջադրանքներից մեկն էր՝ թվարկել ՀՀ բոլոր մարզերը՝ առանց Սյունիքի ու Տավուշի:

ԿԳՄՍ նախարարությունը այս կառավարության ղեկավար Փաշինյանի ոճով հերթական անգամ պատասխանատվությունը գցեց իր վրայից՝ հայտարարելով, թե առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները, և ինքն իբր սկանդալի հետ կապ չունի: Դեռ մի բան էլ նախարարությունը «մուննաթ» եկավ ու կոչ արեց «չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից»:

Ի դեպ, այս «ապաքաղաքական» պարզաբանումը ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հավանության արժանացրածները հենց մանկավարժներ էին, իսկ նրանց գլխավոր լուսանկարում՝ նաև Նիկոլ Փաշինյանը:

Ընդհանրապես ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է մարդկանց «փուռը տալու» քաղաքականություն: Օրինակ՝ վերջերս մի խումբ մտավորականների համոզել էին մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ադրբեջանցի մտավորականների հետ, այնուհետև գերատեսչության ղեկավարներն «անցել էին ընդհատակ»՝ հանրության թուք ու մրի ողջ չափաքանակն ուղղելով այդ մտավորականների կողմը: Նախարարությունը և կառավարությունը այդպես էլ հանդես չէին եկել պարզաբանումներով, հաշվետվությամբ, թե ինչու էին մարկանց «հավաքագրում» ադրբեջանցի մտավորականների հետ հանդիպման համար:

Ի դեպ, մարդկանց ֆռռացնելով՝ խնդրի առաջ կանգնեցնելու չեմպիոն այս նախարարությունն էր ժամանակին դրամաշնորհ տվել «Հուզանք ու զանգ» աղմկահարույց ու հակագեղագիտական ներկայացման համար, հետո մեղքը բարդել ընտրող հանձնաժողովի վրա, որի անդամներից շատերը՝ մշակույթի ոլորտի մարդիկ, տեղյակ էլ չէին, որ նման հանձնաժողովի անդամ են ու անձամբ դիտարկել են «Հուզանք ու զանգ»-ին պետական միջոցներից դրամաշնորհ հատկացնելու հարցը: Մի խոսքով, այս կառավարության խոր ու համապարփակ ալիբի հորինելը միշտ ծանր է նստում բոլորի վրա: Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան