Իրանի ռազմաբազաներից մեկում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահ գավառի օժանդակ բազայում։ Միջադեպի պատճառներն ու հնարավոր վնասները պարզվում են։