Ներքին 4 տարի առաջ - 10:48 14-02-2022

Ամբողջապես պատվաստված է 876 951 անձ. ԱՆ-ն նոր տվյալներ է հայտնել

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Ըստ այդ, փետրվարի 13-ի տվյալներով` ընդհանուր առմամաբ կատարվել է 1 959 789 պատվաստում։ Ինչ վերաբերում է առաջին դեղաչափին, ապա 1 067 296 անձ է ստացել առաջին դեղաչափը։
ՀՀ-ում ամբողջապես պատվաստված է 876 951 անձ։ Բացի այդ, բուստեր է ստացել 15 539 անձ։

Հիշեցնենք` հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։ Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կմեկուսանան 7 օր, եթե պատվաստված են, և 10 օրով, եթե պատվաստված չեն։ Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ