Եկատերինա II-ի՝ ջրծաղիկի դեմ պատվաստումների մասին նամակը և դիմանկարը աճուրդում վաճառել են 951.000 ֆունտ ստեռլինգով
copy image url

Եկատերինա II-ի՝ ջրծաղիկի դեմ պատվաստումների մասին նամակը և դիմանկարը աճուրդում վաճառել են 951.000 ֆունտ ստեռլինգով

Արտաքին 3 տարի առաջ - 12:55 02-12-2021

Ռուս կայսրուհի Եկատերինա II-ի դիմանկարը, որը նկարել է Դմիտրի Լևիցկին, և նրա՝ ջրծաղիկի դեմ պատվաստումների անհրաժեշտության մասին կոմս Պյոտր Ռումյանցևին հասցեագրված նամակը, Լոնդոնի MacDougall's աճուրդի տանը վաճառել են 951 հազար ֆունտ ստեռլինգով (1.2 միլիոն դոլար): Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքների վերաբերյալ տվյալները։

Նամակում խոսվում է 1787թ.-ին Փոքր Ռուսաստանում (ժամանակակից Ուկրաինայի տարածքը) ջրծաղիկի դեմ պատվաստումների մասին: Նամակը եզակի է նրանով, որ առաջին հայտնի պատմական փաստաթուղթն է ռուսական հողերում պատվաստումների առաջին արշավի մասին։

Ամենից շատ դիտված