Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:57 12-02-2022

Հայաստանն ու Լիտվան կհամագործակցեն հագուստի ու տեքստիլ արդյունաբերության ոլորտում

«Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, որն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից։

Ծրագիրի նպատակն է նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։

Առաջին փուլով նախատեսված է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում, հանդիպումներ ու գործարար կապերի ստեղծում, ինչին կհաջորդի համատեղ գործակցությունը։ Նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվեց փետրվարի 11-ին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացած կլոր սեղան-սեմինարով, որին մասնակցեցին, ինչպես նաև հեռավար կապով հետևեցին ծրագրի շահառու հանդիսացող կազմակերպությունները։

Նշվեց, որ թեև գրեթե Հայաստանի չափ բնակչություն ունեցող Լիտվայում ապրում է Եվրամիության բնակչության ընդամենը 0,5 տոկոսը, այդուհանդերձ, ԵՄ անդամ 28 երկրների շարքում տեքստիլի և հագուստի ոլորտում այն զբաղեցնում է 13-րդ տեղը։ Լիտվայում ոլորտի շրջանառությունը կազմում է 941 միլիոն եվրո, արտահանումը՝ 815 միլիոն եվրո։ Այս առումով լիտվացի գործարարների փորձը կարող է շահեկան լինել հայ գործընկերների համար, զարգացնել տեղական ՓՄՁ-ների կարողությունները։

Հայկական և լիտվական ՓՄՁ-ների միջև գործարար կապերը կիրականացվեն B2B ձևաչափով։ Կլինեն ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումներ։ Գործընկեր երկրներում կկազմակերպվեն Հայաստանի և Լիտվայի թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքի ցուցադրություն, գործարար հանդիպումներ և աշխատաժողովներ։

Առաջիկա մարտին նախատեսվում է Լիտվայի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ ապրիլին ՀԱԳՄ պատվիրակությունը կմեկնի Լիտվա: Այս այցերի շրջանակներում կատարված աշխատանքի արդյունքում ակնկալվում է ունենալ կնքված հուշագրեր ու պայմանագրեր:

Ձեռք բերված արդյունքները շարունակական դարձնելու նպատակով կստեղծվի Լիտվայի և Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի գործարարների էլեկտրոնային տեղեկատվական հարթակ, որը կօգնի համապատասխանեցնելու ներգրավված ընկերությունների առաջարկը և պահանջարկը, կմշակվի նաև «Արտահանողի ուղեցույց» ձեռնարկը:

ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հավաստիացրեց, որ Միությունը պատրաստ է զորակցել ծրագիրը շարունակական դարձնելու համար։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից