Ներքին 3 տարի առաջ - 12:21 28-07-2023

Հայաստանն ու Տաջիկստանը կհամագործակցեն հարկադիր կատարման ոլորտում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

Այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Հուշագիրը ստորագրել են Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության ղեկավար Բառնո Սաիդվալիզոդան։

Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ոլորտում փորձի փոխանակման, օրենսդրության բարելավման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում։

Նախատեսվում են նաև փոխադարձ ճանաչողական այցեր, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրում՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ուղղություններով։

Ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել երկու երկրների համանուն կառույցների միջև փոխհարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Գլխավոր հարկադիր կատարողի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջայց են կատարել Ծառայության վարչական շենքում, ծանոթացել Ծառայության հիմնադրման պատմությանը, հետևել Քաղաքացիների սպասարկման բաժնի աշխատանքի կազմակերպմանը, հարկադիր կատարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային կատարողական վարույթի ստեղծմանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացին։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան