Ներքին 4 տարի առաջ - 19:07 12-02-2022

ԿԳՄՍ-ն պատասխանատվությունը գցում է հանձնաժողովի գրպանը

Աշխարհագրության 9-րդ դասարանի դպրոցական օլիմպիադայի հարցաշարում մի մառազմատիկ հարց էր ներառվել. «Թվարկեք ՀՀ բոլոր մարզերն ու մարզկենտրոնները' բացի Վայոց ձորից ու Սյունիքից»: Սրա համակցությամբ համացանցում տարբեր մեկնաբանություններ եղան, որ «դավաճանական իշխանությունները» մատաղ սերնդից օտարացնում են այս 2 սահմանամերձ մարզերը, որոնք միասին Ադրբեջանը Զանգեզուր է անվանում: Այս խայտառակության պատասխանատվությունը, սակայն, ԿԳՄՍ-ն' Վահրամ Դումանյանի գլխավորությամբ, բարդում է հարցաշարը կազմող հանձնաժողովի վրա, մինչդեռ հենց իրենք են պետական այն կառույցը, որը կրթության քաղաքականություն է մշակում: ԿԳՄՍ-ն այսպիսի լալահառաչ տեքստ է հրապարակել՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է», և «ամեն ինչում լրագրողներն ու նախկիններին են մեղավոր» տրամաբանությունների մեջ.

«Պարզաբանում․ առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները։

«Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղ գտած թյուր մեկնաբանություններին արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ օլիմպիադայի հարցաշարը կազմել է նշված առարկայի մասնագիտական հանձնաժողովը։

Նշենք, որ օլիմպիադաների հարցաշարերը կազմվում են առարկայական ծրագրերին և կրթական չափորոշիչներին համապատասխան, և դրանց որակի պատասխանատուն առարկայական հանձնաժողովներն են։

Կոչ ենք անում բոլորին՝ չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից։ Առարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են, և այդ թեմայով քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է»,- գրել է ԿԳՄՍ-ն: Փաստորեն ԿԳՄՍ-ն ոչինչ չի վերահսկում, բացի պարգևավճարները ճիշտ ժամանակին տալուց, և հանձնաժողովը կարող է վաղը, օրինակ, այսպիսի հարց զետեղել մաթեմատիկայի օլիմպիադայի 3-րդ դասարանի հարցաշարում. «Դումանյանը 1 ամսում ստանում 500 հազար դրամ պարգևավճար, քանի միլիոն նա կստանա 3 տարում, եթե նրա խոսնակը Գեղամ Մելիքբեկյանն է»:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև