Արտաքին 4 տարի առաջ - 21:28 11-02-2022

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչպես է Պուտինն իրեն պահել Մակրոնի հետ հանդիպմանը

Reuters-ին հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը «1997 թվականից սկսած վերաշարադրել է պատմությունը: Նա խեղդել է իր զրուցակցին այս երկար մենախոսությունների մեջ»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նշել է, որ նա երեք տարում ավելի «կոշտ» է դարձել։ Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 11-ին, հայտնում է Reuters գործակալությունը։

«Նա (Պուտինը - Oragir.news) 1997 թվականից ժամերով վերաշարադրել է պատմությունը։ Նա խեղդել է իր զրուցակցին այս երկար մենախոսությունների մեջ։ Իսկ նախագահը (Մակրոնը- Oragir.news) շարունակել է վերադառնալ արդիական խնդիրներին»,–գրում է գործակալությունը։

Reuters-ի աղբյուրը հավելել է, որ Պուտինի և Մակրոնի՝ հինգ ժամ տեւած բանակցությունները նրանց ստիպել են հասկանալ, թե որքան տարբեր է այսօր Պուտինը երեք տարի առաջվա Պուտինից: Պուտինը ընդգծել է իր համոզմունքը, որ Արևմուտքը խախտել է Ռուսաստանի հանդեպ իր պարտավորությունները 1997 թվականից, երբ նախկին խորհրդային բլոկի երկրներն ընդգրկվել են ՆԱՏՕ-ի կազմում։ Պուտինն այս համաձայնագիրը դավաճանություն է անվանել Դաշինքի՝ չընդլայնվելու ավելի վաղ տված խոստումները։ ՆԱՏՕ-ի անդամները, սակայն, հիշեցնում են, որ երբեք նման խոստումներ չեն տվել։

Բացի այդ, Պուտինը 2014 թվականին Ուկրաինայի Արժանապատվության հեղափոխությունն անվանել է «հեղաշրջում» և հայտարարել, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից։

Իր հերթին, ըստ աղբյուրի, ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո Մակրոնն իր թիմին ասել է, որ երբ 2019-ին ընդունել է Պուտինին Ֆրանսիայում, Պուտինը թվացել է «պակաս կոշտ և ավելի քիչ կենտրոնացած պատմության վրա», քան հիմա։

Կրեմլի խոսնակն իր հերթին չի պատասխանել լրագրողների հարցերին Պուտինի հոգեվիճակի վերաբերյալ ֆրանսիական գնահատականների մասին։

Գործակալությունը նշում է, որ Մակրոնի հետ հանդիպումը հազվագյուտ հնարավորություն էր արեւմտյան առաջնորդի համար երկար ժամանակ անցկացնել Պուտինի ընկերակցությամբ եւ անձամբ գնահատել նրա հոգեվիճակը։ Բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ մենակ է եղել՝ առանց օգնականների և միայն մեկ թարգմանչով։

«Գիտեք, 30 տարի մենք փորձում ենք նրանց հետ խոսել որոշակի գործողություններից հրաժարվելու մասին: Ի պատասխան՝ մենք լիովին անտեսում ենք մեր մտահոգությունները», - ասել է Պուտինը Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Մակրոնի և Պուտինի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին և տևել ավելի քան հինգ ժամ։ Երկար սեղանը, որի մոտ նստած էին նախագահները, բազմաթիվ կատակների ու մեմերի առիթ է դարձել։

Բացի այդ, Մակրոնը պատմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Մոսկվա և Կիև կատարած իր այցերի մասին։ Նա նշել է որոշակի առաջընթաց տարածաշրջանում անվտանգության ուղղությամբ Պուտինի և Զելենսկու հետ բանակցություններից հետո։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»