Ներքին 4 տարի առաջ - 19:21 11-02-2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ․Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆ․ Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցությանը քննարկվել է արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը։

Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի հետևյալ կազմը․

Պետական հանձնաժողովի նախագահ ՝ Արթուր Բաբկենի Թովմասյան, ԱՀ ԱԺ նախագահ

Հանձնաժողովի նախագահի տեղակալներ ՝

Գագիկ Միքայելի Բաղունց, ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան, ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հանձնաժողովի անդամներ՝

Արթուր Իվանի Հարությունյան, ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

Դավիթ Վլադիմիրի Գալստյան, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար

Արթուր Արմենի Մոսիյան, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար

Դավիթ Հայկի Մելքումյան, ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար

Վահրամ Բալայան, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ

Դավիթ Կլիմի Բաբայան, ԱՀ արտաքին գործերի նախարար

Ռոբերտ Էդիկի Ղահրամանյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար

Վարդան Սարգսի Հակոբյան, արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման ակտիվիստ, ԱՀ ԳՄ նախագահ

Հրաչ Շիրազի Սայիյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Արշակ Վահագի Աբրահամյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Վահագն Վարուժանի Խաչատրյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Գրիգորի Գարիկի Հակոբյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Հաջորդիվ արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի կազմման, ժամկետների և պատասխանատուների հստակեցման մասին հարցի քննարկումն էր։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
09:46 Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100-ամյակի ամենահզոր երկրաշարժը. կան տասնյակ հազարավոր զոհեր