Ներքին 4 տարի առաջ - 17:15 11-02-2022

Վթար՝ Գեղարքունիքի մարզում․ մեկ անձ մահացել է, երկուսը հոսպիտալացվել են

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել, գրում է Shamshyan.com-ը։

Վթարը տեղի է ունեցել ժամը 13։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում. իրար են բախվել «Mercedes» և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Մարտունու հիվանդանոցի բժիշկները վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու հոսպիտալացրել։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է