Ներքին 4 տարի առաջ - 15:51 10-02-2022

ԵՄ-ն զբաղվում է իշխող քաղաքական ուժի «փիառով». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև հավաք է կազմակերպել՝ բողոքի ձայնն արտահայտելու համար։

Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպանն ասաց․ «Մեր երկրում տեղի ունեցող խայտառակ գործընթացների կապակցությամբ մենք ունենք անընդունելի լռություն Եվրոպական և Արևմտյան կառույցներից և սրա պատճառներից մեկը, օրինակ՝ խայտառակ բռնաճնշումները, խոսքի ազատության, դատական իշխանության անկախության ոլորտում, ՏԻՄ ոլորտում, արդար դատաքննության, անձնական ազատության ինչպես նաև լրատվամիջոցների ազատության ոլորտում, վերջին հայտարարությունները ԱԺ-ում։ Այս ամենի մեջ շատ կարևոր բաժնեմաս ունեն այս կառույցի ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր ՀՀ-ում ներկայացնում են ԵՄ-ն։ Մենք չենք համարում, որ այս մարդիկ, ովքեր ներկայացնում են ԵՄ-ն, իրականում ներկայացնում են Եվրոպական արժեքները, այլ այս մարդիկ ներկայացնում են իշխող քաղաքական ուժը և զբաղվում նրանց «փիառով»։

Թե լռությունն ինչով է պայմանավորված, ասաց, որ այս լռությունը առավելապես պայմանավորված է ԵՄ երկրների մայրաքաղաքաներին պատշաճ տեղեկատվություն չփոխանցելով, որովհետև անհնար է, որ այս պայմաններում լինի այսպիսի վերաբերմունք, որովհետև բարեխիղճ աշխատանքի դեպքում այդպես լինել չէր կարող։

Իրավապաշտպանն անդրադառնալով հավաքի ակնկալիքներին՝ ասաց, որ իրենք պետք է ահազանգ հնչեցնեն, և ինքը գիտի, թե ինչպես են աշխատում Եվրոպական կառույցները, և եթե ընդունված, պատշաճ ձևով չես ներկայացնում, բողոքը տեղ չի հասնում։

«Երկուշաբթի օրն իմ համբերության բաժակը լցվել է, իրավունքի հետ անհամատեղելի պայմաններում գործընթաց է տեղի ունեցել, քանի որ դատավոր է կալանավորվել, որը բավականին զգայուն քաղաքական ենթատեքստով ընդամենը օրեր առաջ ազատ էր արձակել հերոսական անցյալ ունեցող հրամանատար Աշոտ Մինասյանին, որից հետո ընդամենը մի հոդվածով ՀՀ պատմության մեջ չկիրառվող աննախադեպ բան տեղի ունեցավ, այսինքն՝ ապօրինի կալանավորման հոդվածով դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց, այն դեպքում, երբ կալանավորման մասին որոշումը չի բողոքարկվել դատախազության կողմից։ Սա ոչ ակնհայտ ապօրինի որոշում է, որի համար էլ այստեղ ենք հավաքվել»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից