Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:01 10-02-2022

ՀՀ-ն շարունակելու է աշխատել, որ խաղաղապահները ԼՂ-ում մնան այնքան, մինչև խնդրին լուծում տրվի․ Արմեն Գրիգորյան

Հայկական կողմը կարծում է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի դեռ ԼՂ հիմնահարցի երկարաժամկետ լուծում չկա, ռուս խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է։ ՀՀ-ն շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն ԼՂ–ում և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում կտանք»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի լուծմանը` ԱԽ քարտուղարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։

Նրա խոսքով` պետք է խաղաղ ձևաչափով խնդրին լուծում գտնեն և ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, ՀՀ–ի համար մտահոգիչ է։ Գրիգորյանը հավելեց, որ կարծում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն բոլոր լծակները` կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան