Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:15 10-02-2022

ՀՀ-ում շարունակ խոսում են ռազմաարդյունաբերության զարգացման մասին, սակայն համակարգը 1.3 տարի է ղեկավար չունի․ Տիգրան Աբրահամյանը

Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի բացակայությունը արգելակում է պաշտպանական համակարգում լուրջ վերափոխումների հնարավորությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այս առումով ևս ՀՀ-ն հետ է մնացել ավանդական դարձած թշնամուց, ով նախորդ տարվանից ընթացքի մեջ է դրել բարեփոխումների գործընթացը։

Պաշտպանության նախարարը նշում է, որ դրանք առաջիկայում դրվելու են քննարկման՝ հրապարակվելու են, սակայն ավելացնում է, որ մշակված հայեցակարգի մասով դեռ վերապահումներ ունի։

ՀՀ-ում շարունակ խոսում են ռազմաարդյունաբերության զարգացման մասին, սակայն համակարգը 1.3 տարի է ղեկավար չունի՝ ոլորտը թողնված տարօրինակ կարգավիճակում։

Խոստումները, հավաստիացումները գեղեցիկ հնչում են, սակայն իրականության հետ դրանք քիչ առնչություն ունեն»։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան