Ներքին 4 տարի առաջ - 23:55 09-02-2022

Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը փետրվարի 8-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ Արշակ Ասլանյանը կարևորել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-լիտվական համագործակցությունը, բազմակողմ համագործակցության ընթացիկ համատեղ ծրագրերի իրականացումը, լավագույն փորձի տեղայնացման միջոցով` բիզնես միջավայրի զարգացման ապահովումը, գործարար կապերի ստեղծումն ու խորացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առևտրատնտեսական համագործակցության ոլորտում երկկողմ առևտրային առաքելությունների, գործարար համաժողովների կազմակերպմանը, ինչպես նաև մասնագիտացված ցուցահանդեսներին ու տոնավաճառներին մասնակցությանը:

Տեղեկացնելով, որ Հայաստանում այս տարի մեկնարկել է Տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը՝ Արշակ Ասլանյանն առաջարկել է լիտվական կողմին դիտարկել այս ոլորտում հայ-լիտվական համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության տարբեր ոլորտներում՝ (ձկնորսություն, գյուղատնտեսական արտադրանքի որակի վերահսկողություն և սննդի անվտանգություն, բույսերի առողջություն և բույսերի պաշտպանություն) փորձի փոխանակմանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան