Հունիսի 21-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի անդամ Պոլ Ցիմիակի հետ (ՔԴՄ/ՔՍՄ):
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական և զարգացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ: