Ներքին 4 տարի առաջ - 14:56 09-02-2022

Արցախում 5 օրում հայտնաբերվել է 76 հատ տարբեր տեսակի արկ ու այլ զինամթերք

2022թ. հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 76 հատ տարբեր տեսակի արկ ու այլ զինամթերք, ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք:

Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս Արցախի տարածքում հայտնաբերվել է 867525 հատ և ոչնչացվել է 864059 հատ տարբեր տեսակի արկ ու այլ զինամթերք:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա