Ներքին 4 տարի առաջ - 18:28 08-02-2022

Առողջապահության նախարարությունը թաքցնում է, թե քանի դիակ է մնացել առանց հուղարակավորման

Առողջապահության նախարարությունը թաքցնում է տեղեկությունը, թե 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված քանի զինծառայողի դիակ է մինչ այժմ մնացել առանց հուղարկավորելու։

Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ուղղելով հետևյալ հարցերը․

1․ Մինչ այժմ կա՞ն արդյոք 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների դիակներ, որոնք դեռ ճանաչված և հուղարկավորված չեն։ Եթե այո, ապա քանի դիակի մասին է խոսքը։

2․ Այդ դիակներից քանի՞սն են ԴՆԹ փորձաքննության ենթարկվել։

3․ Որտե՞ղ են պահվում դիակները։

4․ Կա՞ն դիակներ, որոնց ինքնությունը պարզելը ամբողջովին անհնար է։

Առողջապահության նախարարությունից չեն պատասխանել այս հարցերից և ոչ մեկին՝ բերելով ակնհայտ անհիմն ու նույնիսկ ապօրինի հիմնավորում, թե զոհերից յուրաքանչյուրի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ և մեր հարցրած տեղեկությունը նախաքննական գաղտնիք է․

«Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրաքանչյուր զինծառայողի և քաղաքացիական անձանց մահվան, աճյունների և դիակների պահպանման փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն, հետևաբար, հարցման հարցադրումների վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հանդիսանում է նախաքննական գաղտնիք: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման առկայության պայմաններում միայն փորձաքննություն իրականացնող մարմին է, ուստի նշված հարցման տեղեկատվության վերաբերյալ հարցադրումները այսուհետ առաջարկում եմ ուղղել վարույթն իրականացնող մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտեին»,- պատասխանել են նախարարությունից։

Նշենք, որ մեր կողմից հարցված տեղեկությունները ընդհանուր բնույթի են, այդ տեղեկությունները հարուցված քրեական գործերից և ոչ մեկով չեն կարող համարվել նախաքննական գաղտնիք, դրանց հրապարակումը չի կարող խոչընդոտել հարուցված քրեական գործերից և ոչ մեկի նախաքննությանը, ուստի առողջապահության նախարարության նման պատասխանը ոչ այլ ինչ է, քան տեղեկությունը հանրությունից թաքցնելու փորձ։

Oragir.news-ը պատրաստվում է դիմել Վարչական դատարան և դատական կարգով ստանալ այս տեղեկությունները։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է