Ներքին 4 տարի առաջ - 23:55 07-02-2022

Կմիանա նաև Հայաստանը՝ տարբերակ չունի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, YouTube ալիքով պատասխանելով ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, ասել է, թե նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը կարող է միանալ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը։

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծո՞ւմ եք` նրանք ինչ-որ մեկին պետք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»,- ասել է Լուկաշենկոն:

«Իհարկե, հիմա արդեն տեսանելի է, ընդհանուր պաշտպանական տարածք, մենք դա տեսնում ենք: Դա ապացուցել են և՛ Ղազախստանը, և՛ ՀԱՊԿ-ը, և հատուկ ծառայությունները կաշխատեն և այլն»,- նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ ապագայում Միութենական պետությունը կարող է ունենալ միասնական արժույթ։ «Դա կլինի անկախ պետությունների միավորում: Ոչ, ոչ անկախ, ինքնիշխան: Անկախությունը հարաբերական հասկացություն է: Ինչպե՞ս կարող եմ ես անկախ լինել, եթե ամբողջ գազն ու նավթը գալիս են (Ռուսաստանից), իսկ այժմ՝ շուկան էլ է ռուսական»,- ասել է Լուկաշենկոն:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է