Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:24 07-02-2022

Արցախի դատախազությունն արձագանքել է Հայկ Խանումյանի կողմից իրավապահներին «դեղին մամուլ» անվանելուն

Արցախի Հանրապետության դատախազության պարզաբանում է տարածել, կապված լուրերի հետ, թե «քողարկվում» կամ «թաքցվում» են տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում տեղի ունեցած հափշտակությունների վերաբերյալ տեղեկությունները:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Վերջին օրերին լուրեր են տարածվում այն մասին, որ ԱՀ իրավապահ մարմինների կողմից «քողարկվում» կամ «թաքցվում» են տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում տեղի ունեցած հափշտակությունների և պաշտոնեական անփութության ենթադրյալ հանցավոր դեպքերի նախաքննության ընթացքի ու արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ներկայացված դեպքերի առնչությամբ հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ հրապարակային տեղեկություն էր տրվել ինչպես ԱՀ դատախազության, այնպես էլ քննչական կոմիտեի կողմից:

ԱՀ գլխավոր դատախազը ինչպես այդ հարցով իրեն դիմած պատգամավորներին, այնպես էլ ԱՀ Ազգային Ժողովում պատգամավորի կողմից բարձրացված հարցին ի պատասխան հայտնել էր, որ գործով լրիվ ծավալով նախաքննություն է իրականացվում, որի ընթացքի դանդաղ լինելը պայմանավորված է բացառապես նախաքննական մարմնի գերծանրաբեռնվածությամբ:

Ավելին՝ գլխավոր դատախազը հայտնել էր, որ մինչև հիշյալ քրեական գործերով նախաքննության ավարտը ԱՀ գործադիր իշխանության ղեկավարին է ներկայացվելու գրավոր և հրապարակային հաղորդում գործով վերհանված այն խնդիրների ու թերությունների վերաբերյալ, որոնք ենթակա են անհապաղ վերացման՝ անկախ քրեական գործերի նախաքննության ընթացքից ու ժամկետից:

Հատկանշական է, որ այսօր ԱՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկություն էր հրապարակել հիշյալ քրեական գործերից մեկով անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ինչ վերաբերում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ԱՀ իրավապահ մարմիններին «դեղին մամուլ» անվանելուն և դրանից հետո դատախազության կամ քննչական կոմիտեի կողմից տվյալ գործերի շուրջ պասիվություն ցուցաբերելու շուրջ ենթադրություններին, ապա դրանք մեղմ ասած անտեղի են, քանզի դրանից հետո պատասխան արձագանք է հրապարակվել նշվածի առնչությամբ, տեղեկություններ են հրապարակվել նոր գործերի հարուցման վերաբերյալ, օրենսդիր մարմնում գլխավոր դատախազը ներկայացրել էր հրապարակային հավաստում:

Եթե իրականում ձևավորվել էր իրավապահ մարմինների կողմից նման հայտարարությանն առավել սուր կամ ակտիվ արձագանքելու սպասում կամ ակնկալիք, ապա հարկ ենք համարում նշել, որ «Դատախազության մասին» ԱՀ օրենքի 71-րդ հոդվածն ամրագրում է դատախազի վարքագծի կանոնները, որոնց համաձայն դատախազը պարտավոր է լինել անաչառ, անկախ լինել կողմնակի ազդեցություններից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից, լինել օրինապահ, զուսպ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող:

Հավատարիմ մնալով դատախազի վարքագծի թվարկված կանոններին, հավաստիացնում ենք, որ բացակայում է այդ և այլ քրեական գործերով դատախազական լիազորությունները պատշաճ իրացնելու որևէ խոչընդոտ»:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:19 Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Թուրքիայում են. ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստամբուլ