Արտաքին 4 տարի առաջ - 20:07 07-02-2022

Ավստրալիայի վարչապետը հորդորել է երկրի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Ուկրաինան

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել Ուկրաինան։ Այս մասին նա ասել է Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստից հետո։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք փորձել ենք կապ հաստատել Ուկրաինայում գտնվող բոլոր ավստրալացիների հետ՝ շատ հստակ հաղորդագրությամբ՝ հիմա մեկնելու ժամանակն է: Եվ մենք ամրապնդում ենք այս ուղերձը», - վարչապետի խոսքը մեջբերում է իր կայքը։

Մորիսոնը նշել է, որ Ուկրաինայում բնակվող ավստրալացիներից շատերը երկքաղաքացիություն ունեն։ Նա ընդգծել է, որ եթե ​​քաղաքացիները ցանկանում են հեռանալ, ապա հիմա ճիշտ ժամանակն է։

Մորիսոնը Ռուսաստանին կոչ է արել շարունակել քննարկումները այլ երկրների հետ, որոնք ցանկանում են կարգավորել իրավիճակը։

Ավելի վաղ Ավստրալիայի դեսպանը Ուկրաինայում՝ Բրյուս Էդվարդսը նույնպես հորդորել էր համաքաղաքացիներին լքել երկիրը։ Հաղորդվել է, որ ավստրալացի դիվանագետների ընտանիքների անդամներն արդեն հեռացել են։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա