Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:23 07-02-2022

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:

Ամենից շատ դիտված