Արտաքին 4 տարի առաջ - 19:23 05-02-2022

Ուկրաինան 3 օրով կանջատվի Ռուսաստանի և Բելառուսի էներգահամակարգերից.Welt am Sonntag

Կիևի իշխանությունները որոշել են 72 ժամով անջատվել Ռուսաստանի և Բելառուսի էներգահամակարգերից՝ աշխատանքը մեկուսացված ռեժիմով փորձարկելու համար։

Welt am Sonntag թերթը հայտնել է, որ փակումը և «կղզային ռեժիմի» անցումը նախատեսված է փետրվարի 24-26-ը։ Երկրորդ անջատումը նախատեսված է 2022 թվականի ամռանը։ 2023 թվականին Ուկրաինան նախատեսում էր միանալ Արևմտյան Եվրոպայի էներգետիկ համակարգին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

ԱՄՆ-ում այս քայլը դրական է գնահատվել։ Պետքարտուղարության էներգետիկ անվտանգության գծով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնն ընդգծել է, որ անջատվելով Ռուսաստանից և Բելառուսից՝ Ուկրաինան հայտարարում է Եվրամիության հետ ասոցացվելու իր ցանկության մասին։

Ուկրաինայի կառավարության գնահատականների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերին հնարավոր է Ռուսաստանից և Բելառուսից էլեկտրաէներգիայի ներմուծման ամբողջական հրաժարում։

Այժմ «Միր» էներգահամակարգի մաս են կազմում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի էլեկտրական ցանցերը։

Ավելի վաղ «Ուկրաինայի նավթագազ» ընկերության նախկին ղեկավար Անդրեյ Կոբոլևը խոստովանել էր, որ բավարար քանակությամբ վառելիք ներկրելու և ամենօրյա դեֆիցիտը ծածկելու համար Ուկրաինան պետք է գազ գողանա Ռուսաստանից։ ԵՄ ներմուծման կարողությունների հաշվին դրանք հնարավոր չի լինի ծածկել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից