Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:05 05-02-2022

Ծաղկաձորում ավտոմեքենան ընկել է սելավատարը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այս գիշեր «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել սելավատարում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 01:34-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի 34/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Մինչ փրկարարները հասել են դեպքի վայր, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Հրազդանի բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ վարորդը` Երևանի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց