Միտք 4 տարի առաջ - 23:24 04-02-2022

Փոխվարչապետի «ցուպը», մեդալներն ու Բրյուսովը

Բուհերը ագրեսիվ կերպով ՔՊ-ացնելու գործընթացը շարունակվում է: Այսօր էլ միաձայն «կողմ» քվեարկությամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ավելի վաղ ԵՊՀ-ն զավթել էր պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը, իսկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Իսկ ինչ է արել Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի համար, որ հիմա էլ պետք է հայաստանյան բուհի խորհուրդ նախագահի: Պարզվում է՝ «դրսերում» սովորելով և համարյա բոլոր ՔՊ-ականների նման բանակից ազատված լինելով՝ նա մինչև 2016 թ. աշխատել է Հայաստանի սահմաններից դուրս՝ նախ ԱՄՆ-ում, ապա Ուկրաինայում: Բնականաբար, 2018 թ. հեղափոխության ալիքի վրա նա մարզպետ է դարձել, ապա՝ «թավշյա» իշխանության կադրային սովի շնորհիվ՝ փոխվարչապետ:

Թեև դժգոհել էինք, թե Հայաստանի համար Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի խորհրդի նորընտիր նախագահը ոչինչ չի արել, բայց պարզվում է՝ մարդը նույնիսկ մեդալներ ունի որոշ ծառայությունների համար, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով, ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից ևս արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի» հուշամեդալով։ Փաստորեն թերագնահատել էինք:

Վերջապես հերթական «տառապյալ» ՔՊ-ականը «ցուպը» ձեռքին՝ վերուվար կանի Բրյուսովում ու կփրկի ևս մեկ բուհ կուսակցականացումից ու կոռուպցիայից՝ իրենց կուսակցական նահապետ Փաշինյանի հրահանգով: Ու թող ամեն ինչ բաժին հասնի միայն արդարամիտ «թավշիստներին»: ԿԳՄՍ երբեմնի նախարար Արայիկ Հարությունյանը խոստանում էր, չէ՞, զրո քաղաքականություն բուհերում: Խոստումը կատարված է՝ ամեն ինչ զրոյացված է, ընդ որում՝ ոչ միայն բուհերում, այլև ողջ երկրում:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան