Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:23 04-02-2022

Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանը կբարեկարգվի

2021 թվականի ընթացքում կազմակերպվել են 5 նոր երթուղիներ՝ Ստեփանակերտ-Դաշուշեն-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Քռասնի- Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Բերքաձոր-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ, Ստեփանակերտ- Ննգի- Մարտունի- Կարմիր Շուկա -Ստեփանակերտ: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«2021թ. «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերությանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տրամադրվել են 10 ավտոբուսներ: Այս ներդրումը կարևոր է, քանի որ հանրային տրանսպորտը պատերազմի ընթացքում բավականին մաշվել և տուժել էր: Վերանորոգվել է Մարտակերտի ավտոկայանը, իսկ 2022թ. նախատեսվում է վերանորոգել Մարտունու երթակարգավարական կետը և բարեկարգման աշխատանքներ իրականացնել «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերության տարածքում»,- նշել է Հ. Խանումյանը:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին