Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:51 04-02-2022

Արցախի ԱԺ-ն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել` քննարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` Սահմանադրության փոփոխությունները, տեղեկանում ենք Արցախի ԱԺ կայքից։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել։ 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ օրենքում փոփոխությունն ընդունվել է։

Նշվում է նաև, որ ԱԺ նախագահը 1 շաբաթվա ընթացքում պետք է հրապարակի Սահմանադրության փոփոխությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծել։ Հանձնաժողովի ղեկավար է նշանակվել կառավարությանն առընթեր վարչության պետ Արայիկ Լազարյանը։ Եռամսյա ժամկետում հանձնաժողովը պետք է Հարությունյանին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների մշակված հայեցակարգը։

Ըստ ԶԼՄ–ների` Հարությունյանը սահմանադրական փոփոխություններով ցանկանում է իշխանության մեջ ներգրավել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Նշենք, որ Արցախի Սահմանադրությունն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին

Ձեզ գուցե հետաքրքրի