Ներքին 4 տարի առաջ - 12:47 03-02-2022

Նախագահի թեկնածու առաջադրելու առումով իշխանական խմբակցությունը ներդաշնակ է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում իշխանության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ մեծ եռանդով ու պատասխանատվությամբ է շարունակում աշխատել ու նախարարությունում աշխատելն իր համար մեծ փորձառություն էր, իսկ կառավարությունում գտնվելը՝ մեծագույն պատասխանատվություն։

«Ամեն անգամ ես ինքս մի նոր բան եմ գտնում, երբ մասնակցում եմ նախարարական այս նիստերին, հավատացեք, որ կշարունակեմ աշխատել ավելի մեծ եռանդով և կփորձեմ այս ընթացքում ավարտին հասցնել այն ծրագրերի մի մասը, որի մասին մենք խոսում ենք»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սահմանադրության բերումով Հանրապետության նախագահը, ըստ էության, վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է համազգային շահերով, նաև ընդգծեց, որ ինքը հավատացած է, որ կառավարությունը և խորհրդարանը նույնպես առաջնորդվում են համազգային շահերով՝ նշելով, որ Սահմանադրությունը հստակ ամրագրում է իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ իշխանության տարբեր թևերը ի՞նչ գործառույթ ունեն և ինչպե՞ս պետք է համագործակցեն, կարևորելով այն հանգամանքը, որ իշխանության տարբեր ոչ թե պետք է հակադիր բևեռներում չլինեն, բայց դա չի նշանակում, որ նրանց միջև չպետք է բանավեճ լինի։

«Կառավարության և խորհրդարանի միջև կա մշտական բանավեճ և հարցերի քննարկում, ասեմ ավելին՝ կառավարության ներսում էլ կան բանավեճեր և թե՛ նախարարական կոմիտեները, ունենում են ընդհանուր ռազմավարություն ունենան, իսկ իշխանության բուրքի ներսում հակադիր շարժումներ լինելու պատճառով մեխանիզմ է խաթարվում, և դա չի նշանակում, որ ամեն ինչում բոլորն ամեն տեղ ունեն նույն կարծիքը։ Դա նշանակում է, որ քննարկումների արդյունքում կարողանում են գալ ընդհանուր եզրակացության և ընդհանուր կարծիքի։

«Ընդհանուր կարծիքը միշտ ունենում է ընդհանուր կոմպոնենտներ՝ արտահայտված տեսակետներից ու մտքերից, բայց դուք ճիշտ եք պարոն Խաչատուրյան, մենք այս հարցը քննարկելու առիթ դեռ կունենանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում, այս պահին ես դա նշեցի, որովհետև դա շատ կարևոր իրադարձություն է, և «Քաղաքացիական խմբակցության» պատգամավորները առաջադրելու փաստը դեռ չեն քննարկել տեխնիկական խնդիրների պատճառով, ԱԺ նախագահի լիազորությունները՝ որպես պատգամավոր, ըստ էության կասեցված են, քանի որ կատարում է հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես՝ ըստ սահմանադրության, իսկ ՔՊ-ական մյուս պատգամավորները՝ գործուղման մեջ են, երկրում չեն և առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել դեռևս։ Առաջադրելու առումով իշխանական պատգամավորները ներդաշնակ են, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում մենք կունենանք հանրապետության նախագահի ընտրություն, այսինքն ընտրությունը կկայանա և մենք կշարունակենք մեր գործունեությունը՝ արդեն նոր կարգավիճակներում»։

Փաշինյանը նշեց, որ կառավարության մեջ կլինի համալրում, նոր նախարար կնշանակվի, բայց իրադարձություններից առաջ չանցնելով՝ այս պահին արձանագրումն այն է, որ մինչև հանրապետության նախագահի ընտրությունը Վահագն Խաչատուրյանը լիարժեք շարունակելու է նախարարի իր պարտականությունները։

Վարչապետն իր խոսքում անդրադարձավ նաև վիճակագրական տվյալներին, որոնք ներկայացվել են հունվար ամսվա ընթացքում և ՀՀ-ում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 9471 աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է երրրդ հանրապետության պատմության ընթացքում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»