Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը անցնում է էթիկական և իրավական բոլոր սահմանները, նա արդեն ակնհայտ սպառնալիքներ է ուղղում Նկոլ Փաշինյանի աջակիցներին ենթադրաբար հայհոյողներին։
Նա իր էջում գրել է․ «Արա՜ հլը ասեք տենամ կան էլի դուխով տղեք, որ վաչապետի աջակիցներին քրֆումա։ Անհամբեր սպասում եմ, արձագանքեք, բայց լավ կմտածեք նոր»,- գրել է ՔՊ-ականը, որն իր աշխատասենյակի պատին ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն էր կախել ու դրա ֆոնին լուսանկարվել։
Սկանդալային «պաշտոնյան», որի կեցվածքը ավելի շատ փողոցային դեռահասի պահելաձև է հիշեցնում, այսքանով չի սահմանափակվել։ Նա ավելի վաղ ևս մեկ սպառնալիք էր հնչեցրել․ «Արա այ զիբիլներ տղա եղեք այ թռածներ (չնայած ձեր հերերին որդեղից ետքան բախտ), բան ունեք ասելու եկեք ասեք, ինչ մի բամբասկոտ կնգա նման քֆուր եք գրում ու փախնում եք, թե գիտեք որ ամեն քֆուրի համար մարմնի մի մաս կոտրվելուա, ոչ թե վարչական տուգանք եք մուծելու։ Սրա հեղինակին որ գտա իրա ծնվելը հիշելուա ու բացի հիշելը պրոցեսը միշիկի, ռոբիկի ալիքներով նայելու ենք»,- գրել էր Ներսես Պողոսյանը։
Նշենք, որ նրա այս գրառումները ուղեկցվում են զանազան հայհոյախառն մեկնաբանություններով ու ատելության խոսքով։