Արտաքին 4 տարի առաջ - 09:59 02-02-2022

Netflix-ի նոր առաջատար է դարձել զոմբիների մասին հարավկորեական սերիալը

Netflix հոսքային ծառայության համաշխարհային թոփը գլխավորել է հարավկորեական «Մենք բոլորս մեռած ենք» զոմբիների ապոկալիպսիսի մասին սերիալը, գրում է Daily Mail-ը։

Նոր շոուն ընդամենը մի քանի օրում առաջին տեղն է գրավել հարթակում։ Այն դիտումների քանակով առաջատարն է ավելի քան 25 երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Ֆրանսիայում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում։ ԱՄՆ-ում նախագիծը զբաղեցնում է երկրորդ տեղը․ առաջատարը Քրիստեն Բելի մասնակցությամբ «Պատուհանի աղջկա դիմացի տան կինը» սերիալն է:

Հարավկորեական սերիալում գլխավոր դերը կատարել է դերասանուհի Լի Յու-մին, որը հայտնի է դարձել «Կաղամարի խաղի» շնորհիվ։ «Մենք բոլորս մեռած ենք» սերիալի սյուժեն պատմում է Հեսան քաղաքի դպրոցներից մեկում զոմբի վիրուսի համաճարակի տարածման մասին։ Ուսանողները պետք է պայքարեն, որպեսզի այդ հրեշներից չդառնան:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի