Ներքին 4 տարի առաջ - 22:32 31-01-2022

Դա մեր երազած փաստաթուղթը չէր, բայց մեզ համար ընդունելի փաստաթուղթ էր․ Սերժ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածն այն է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հարցը պատվիրակվել է Ապրիլյան պատերազմից հետո ու կապում է այդ աղետի հետ` 2016 թվականին, ավելին, հիշեցնում է 1993 թվականի ՄԱԿ-ի խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնցում ոչ հայանպաստ ձևակերպումներ կային, և հարցադրում է անում, ասում է` ԼՂ ինքնավար մարզի տարածքի ադրբեջանական պատկանելության մասին ֆիքսումը կարող էր լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձևը», Սերժ Սարգսյանը պատասխանեց․

«Հենց Ձեր ասածը հաստատում է այն փաստը, որ այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից և չի տիրապետում բանակցային գործընթացի ոչ թե մանրամասներին, այլ էությանը: Նախ՝ ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևը: Դա բոլորովին այլ խնդրի էր վերաբերվում: 1993 թվականին ընդունված այդ բոլոր բանաձևերը վերաբերում էին ռազմական գործողությունները դադարեցնելուն: Դա ո՛չ կարգավիճակի հարց էր որոշում, և ո՛չ էլ մի ուրիշ բան:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը չէր կայանա, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ փաստարկներ համադրելով է ինքը գալիս այդ եզրակացությանը»։

-1993 թվականի չորս նախադեպերի:

-Բայց ես ասում եմ, որ դա կապ չունի սրա հետ:

-Ինքը դրանք է հիշատակում:

-Բայց սրա հետ կապ չունի: Իսկ ես ասում եմ, որ անպայման կլիներ Անվտանգության խորհրդի այդ բանաձևը` ելնելով այն հանգամանքից, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան առաջարկում էին այդ նախագիծը: Այսինքն՝ Դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ որ, նորից եմ կրկնում, հինգ մշտական անդամներից երեքը ներկայացնեն բանաձև և նույնիսկ, եթե երկուսը դեմ քվեարկեին, ի՞նչ էր լինելու: Նույնիսկ եթե անգամ գնային ծայրահեղ միջոցի` մշտական անդամներից մեկը վետո դներ. մենք դրանից ի՞նչ էինք կորցնելու: Չէին կարող, չէ՞, համանախագահներն այդպիսի առաջարկություն անեին, մեկ էլ քննարկումների ժամանակ 180 աստիճանով շրջվեին և մեկ այլ որոշում կայացնեին: Անհնար է:

-Այսինքն՝ չկարգավորման պատասխանատուն միջազգային հանրությունը կդառնար արդեն, եթե նման բան լիներ:

-Չկարգավորման պատասխանատուն, այո, այդ թվում՝ ոչ միայն միջազգային հանրությունը, այլ նաև միջազգային հանրության որևէ անդամ: Բայց այդպիսի բան չէր կարող լինել: Եվ դա ոչ թե աղետ էր, այլ դա մեզ համար, իհարկե, մեր երազած փաստաթուղթը չէր, և ոչ էլ Կազանյան փաստաթուղթն էր մեր երազածը, բայց մեզ համար ընդունելի և գործնականում իրականացվելիք փաստաթուղթ էր: Սա ակնհայտ է:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի