Արտաքին 4 տարի առաջ - 19:29 31-01-2022

Ընդդիմադիր կուսակցապետը վարկանիշային մրցապայքարում առաջ է անցել Էրդողանից

Թուրքական «Gezici» հետազոտական կենտրոնը հրապարակել է հունվարի 15-20-ը կատարած սոցհարցման ամփոփ արդյունքները։ Սոցհարցումն իրականացվել է Թուքրիայի 12 նահանգի 420 քաղաքացիների շրջանում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հարցին, թե «առաջիկա ընտրությունների ժամանակ ձեր քվեն ո՞ր կուսակցության օգտին կտաք», մարդկանց 31.3 տոկոսն ասել է, որ իր ձայնը կտա Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցությանը»։ Իսկ 27.2 տոկոսը դրական պատասխան է տվել ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած «Ժողովրդահանրապետական կուսակցության» օգտին։

Իսկ այն հարցին, թե «ո՞ւմ կտաք ձեր ձայնը, եթե 2-րդ փուլ լինի ու մրցակցեն թեկնածուներ Էրդողանը և Քըլըչդարօղլուն», հարցվածների 41.2 տոկոսը բանավոր քվեարկել է Էրդողանի, իսկ 43.7 տոկոսը՝ Քըլըչդարօղլուի օգտին։

Այսպիսով ընդդիմադիր կուսակցապետը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, վարկանիշային մրցապայքարում 2 տոկոսային կետով առաջ է անցել Ռեջեփ Էրդողանից։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը