Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:17 30-01-2022

Պետերբուրգի բնակչուհին դայակին մեղադրել է իր 2-ամյա դստեր սպանության մեջ

Սանկտ Պետերբուրգում՝ Նաուկի պողոտայում, երկու տարեկան աղջիկ է մահացել։ Ինչպես պարզվել է, նա ութ ամիս ապրել է դայակի մոտ։ Պատճառն այն է, որ երեխայի 34-ամյա մայրը առողջական խնդիրների պատճառով իր դստերը մեկ այլ կնոջ խնամակալության է հանձնել դեռևս 2021 թվականին։

«Mash na Moike» Telegram ալիքի փոխանցմամբ՝ նա աշխատանքի համար օրական վճարել է 700 ռուբլի։ Բայց հիմա մայրը դայակին մեղադրում է դստեր սպանության մեջ։

Վերջին անգամ մայրը նրան տեսել է դեկտեմբերի 4-ին։ Իսկ հունվարի 30-ին նրան զանգահարել է դայակը՝ ասելով, որ երեխան չի շնչում։ Այնուհետև կինը եկել է բնակարան և տեսել, որ դստերը դաժան ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել դայակին՝ Ղրղզստանի 34-ամյա բնակչուհուն։

Երեխայի մայրն Ուզբեկստանի քաղաքացի է, հայտնում է Fontanka-ն։ Դայակի բնակարանում տեսնելով երեխային անշնչացած, մեջքին ու կզակին կապտուկներով, մայրը նրան տարել է իր բնակարան և ոստիկանություն կանչել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ