Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:15 09-10-2025

Արդարություն չկա. 68-ամյա կինը պահանջում է վերաբացել դստեր սպանության գործը

Oragir.News-ի հետ զրույցում կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող 68-ամյա կինը պատմեց, որ իր աղջիկը՝ Նարինե Կարախանյանը, սպանվել է ամուսնու կողմից։ Կնոջ խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 11-ին։

«Աղջիկս 11 տարվա կին է եղել։ Անհաշտ ընտանիք էին։ Սպանվել է՝ ամուսինը խմած, արբած վիճակում սպանել է։ Երկու երեխի մայր էր աղջիկս։ Հիմա ես անտեր կին եմ, թափառական եմ դարձել։ Պառլամենտի շենքի դիմաց նստում եմ, արդարություն եմ պահանջում, բայց արդարություն չկա։ Թալանչի, մարդասպան, բանդա են։ Իմ աղջկա դիակը ծածկել են, ոչինչ չեն բացահայտում»,- պատմեց կինը։

Նա նաև նշեց, որ դիահերձման արդյունքները կեղծել են․

«Դատական բժիշկը սխալ եզրակացություն է տվել՝ իբր ինֆարկտ է եղել, բայց հետո պարզվել է, որ ամուսինն է խփել։ Հիմա գլխավոր դատախազությունը ոչինչ չի անում, Մարտունում է եղել դեպքը»,- ասաց կինը՝ հավելելով, որ այժմ ապրում է Արտաշատի Նարեկ գյուղում։

Կնոջ խոսքով՝ ինքը պահանջում է, որ իշխանություններն արդարացիորեն քննեն իր աղջկա սպանության գործը։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղի էր ունենում Կառավարության հերթական նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը