Ներքին 4 տարի առաջ - 13:59 30-01-2022

Աններելի զիջումներով պարտադրված բարեկամությունը կործանարար է լինելու․ Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իրավական անվտանգությունը պետական անվտանգության առանցքային բաղադրիչն է՝ բոլոր քաղաքական գործընթացների իրավական հիմքն ու կողմնացույցը։ Բաց տեքստով ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բարեկամության երաշխիքներից մեկը Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելն է, ինչո՞ւ, որովհետև «իրենք ուժեղ են» (և սա միջազգայնագետ կոչվածի դատողություն է)։ Թե ինչո՞ւ Գերմանիայի մտքով չէր անցել նոր Սահմանադրություն պարտադրել Իսրայելին՝ որպես բարեկամության երաշխիք. ստացվում է, որ այդչափ ուժեղ չէին։ Ալիևը ստում է, հայտարարելով, որ իբր Սահմանադրությունում ամրագրված են Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ։ Թերևս, սա խորամանկ քայլ է՝ շեղելու ուշադրությունը մեկ այլ կարևոր՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման» հարցից, ինչն ամրագրված է Անկախության հռչակագրով (11-րդ կետ), որի վրա հղում է արված Սահմանադրությամբ։

Ալիևին տեղյակ պահենք, որ Հայաստանի կողմից այդ ակնկալվող փոփոխությունները, որոնց կյանքի կոչելուն չեմ կարող հավատալ երբեք, անխուսափելիորեն կդիտարկվեն, որպես թուրքական դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ասել կուզի՝ ոտնձգություն Թուրքիայի ինքնիշխանության նկատմամբ։ Քրեական գործով դատավճիռներն իրավական ուժը չեն կորցնում տուժողի իրավահաջորդի (չխոսեմ, թե որքանով է պատշաճ, քանի որ Հայաստանը մեկուսի չի կարող այդպիսին լինել) կամահայտնությամբ։ Նկատենք, որ վերջին շրջանում ապահովագրական գումարներից փոխհատուցում էր ստանում հիմնականում սփյուռքի հայությունը՝ որպես տուժողների իրավահաջորդներ։

Հանուն բարիդրացիական հարաբերությունների, ակնկալում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը, հարգելով իրենց ազգային դատարանների կողմից 1919-21 թթ. կայացած դատավճիռները, իրենց սահմանադրություններում կկատարեն ողջամիտ իրավաչափ փոփոխություններ։ Հակառակ պարագայում աններելի զիջումներով պարտադրված բարեկամությունը կործանարար է լինելու, ընդ որում՝ «առանց մեկ փամփուշտի»՝ Նախիջևանը (և ոչ միայն) դրա վառ ապացույցն է ....»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին