Խոսք 4 տարի առաջ - 17:57 29-01-2022

Ովքե՞ր են ռուսները և «Կա ԳԵ ԲԵ»-ն, որ նման բան անեն, չհասկացա. Հարություն Խաչատրյան

Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը՝ Նժդեհին որակելով որպես «հայ հիտլերական»։ Այս մասին հաղորդում է «REGNUM» գործակալությունը։

Ֆիլմի դիտումը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը։

Ժամանած ոստիկանները կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի՝ անթույլատրելի է կինոնկարի ցուցադրությունը, քանի որ դա, ըստ նրանց, նշանակում է նացիզմի «ռեաբիլիտացիա», ինչը, Ռուսաստանի օրենսդրությամբ, համարվում է հանցագործություն։

Oragir.news-ը կապ հաստատեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք տեղյա՞կ է դեպքի մասին։ Մանարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկությանը ծանոթ չէ․

«Ընդհանրապես լրատվականների հետ ես չեմ շփվում, էտ էլ ասեմ՝ իմանաք, չգիտեմ էլ՝ այդ ինֆորմացիան Ձեզ որտեղի՞ց, այդ ի՞նչ տվյալներ են, ես չգիտեմ դա ինչքանո՞վ է հավաստի տվյալ, երբ ես ունենում եմ որևէ բան ասելու՝ ֆեյսբուքում լրատվականները տարածում են այն, ինչի մեջ սկանդալ են տեսնում, բայց երբ լուրջ բան եմ գրում, չկան, թքած ունեն։ Այնպես որ՝ ես կրկնում եմ, որ լրատվականների հետ չեմ շփվում»,- պատճառաբանեց Մանարյանը։

Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ ևս կապվեցինք, նա ևս ասաց, որ տեղյակ չէ, որ ֆիլմի ցուցադրությունն արգելվել է,սակայն ասաց, որ համացանցում մի քանի տարբեր կարծիքներ է կարդացել ցուցադրության վերաբերյալ․

«Ես հստակ ինֆորմացիա չունեմ դրա վերաբերյալ ու զարմացած եմ իսկապես, որովհետև Մոսկվայում ցուցադրվում են և՛ «Երկրաշարժ», և՛ «Կոտարած» ֆիլմերը, մի անգամ չի եղել, որ որևէ մեկը խանգարի։ Եթե էդպիսի բան է եղել, այդ ո՞վ է իրենց կանչել ու «ռեկլամ» արել, դա ո՛չ կինոթատրոնում է ցուցադրվել, ո՛չ էլ փառատոնում, այլ՝ Ռուսաստանիհայերի միության կողմից։ Ոքե՞ր են ռուսները , «Կա Գէ Բէ»-ն, որ նման բան անեն, չհասկացա․․․

Այնտեղ պետք է լինի արվեստի ազատություն, սա լուրջ բան է, եթե այդպիսի բան եղավ, ուրեմն դա շատ ծիծաղելի բան է դառնալու, սա միտումնավոր արված բան է։ Չեմ ուզում ինձ ներվայնացնեք, ես զարմացած եմ, եթե դա փակ դիտում է եղել ու կազմակերպված է եղել միայն հայերի համար, ապա դա ո՞նց կարող էին իմանալ, ո՞նց կարող էին թույլ չտալ, դա ահագին պատմություն է։

Հիշու՞մ եք, որ Մոսկվայի ֆեստիվալում «Ջիվանի» ֆիլմն արգելեցին, դա էլ ահագին մեծ պատմություն դարձավ, որովհետև ֆիլմի գովազդը արդեն դրված էր, ամեն ինչ պատրաստ, բայց չեղարկվեց։ Իրոք դա ինձ մոտ լուրջ զայրույթ առաջացրեց, որովհետև ես կողմնակից եմ անկախության արվեստին ամբողջ աշխարհում, և հենց ֆիլմը արգելելն է ֆաշիզմ, ոչ թե Նժդեհն է ֆաշիստ։ Ես հիմա սրան-նրան չեմ ուզում հայհոյել, որովհետև եթե սա հաստատ է, շատ տխուր պատմություն է, ուրեմն սա նշանակում է, որ Ռուսաստանը ձեռքից գնում է, իր վախերով ու հիվանդագին լրտեսական պատմություններով»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է