Խոսք 4 տարի առաջ - 00:46 29-01-2022

Մամ ջան, հետ եմ գալու՝ լրիվ տեղը գցեմ. զոհվածի մայր

Oragir.news-ը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ զրուցել է Մարտիրոսյանների ընտանիքի հետ։ Բազմանդամ ընտանիքն Արցախյան առաջին պատերազմից սկսած մինչև հիմա անցել է պատերազմի թոհուբոհի միջով, քանի որ ընտանիքի բոլոր տղամարդիկ բոլոր պատերազմներին մասնակցել են և զինվորական են։ Վերջին Արցախյան պատերազմում Հադրութում զոհվածը ընտանիքի տղան՝ Էմանուելը, տան ուրախությունն էր, որդիներից՝ ամենասիրվածը։

Տան պապը՝ Մավր Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում պատմեց պատերազմում իր անցած ճանապարհի մասին՝ հիշելով այն տարիները, որ դժվար ժամանակներում էին ապրում, պատերազմ էր, սակայն հույս կար, որ ամեն բան լավ է լինելու։ «Մասնակցել եմ Արցախյան առաջին պատերազմին, Քառօրյային էլ ու զարմացել էր՝ ախր, էդ 18 տարեկան երեխեքի մեջ էդ ինչքա՞ն ուժ կար կռվելու։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ չթողեցին գնամ, վատառողջ էի, թոռս գնաց՝ Էմանուելս, ու անմահացավ Հադրութում՝ բեկորային վիրավորումից»,- հուզված պատմում է պապը։

Էմանուելի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում խոսել է զոհված որդու մասին՝ նշելով, թե ինչքան նպատակներ դեռ ուներ Էմանուելը. «Նրա հրամանատարն անընդհատ զանգում էր, Էմանուելը լիդեր էր բնավորությամբ, հրամանատարներին չէր ենթարկվում, երբ սխալ բան էր տեսնում։ Մինչև բանակ գնալը զբաղվում էր շախմատով, մտածում էր՝ գար, նպատակները հերթով իրականացնելու էր, միշտ մեզ դուխ էր տալիս, իսկ հիմա ինքը չկա, զոհվել ա հանուն մեզ՝ բոլորիս համար, որ մենք հանգիստ ապրենք», -հուզված պատմում է մայրը։

Քեռու կինը՝ Մարինե Մարտիրոսյանը, հիշողություններ պատմեց Էմանուելից ու ասաց, ոչ իր երեխաներից երբեք չի տարբերել նրան։

Ընտանիքի կանայք նաև պատմեցին զինվորականի քույր և մայր լինելու դժվարությունների՝ սպասումի ու կարոտի մասին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց