Ներքին 4 տարի առաջ - 13:13 24-01-2022

Ոչ մի պետականամետ ուժ չի կարող ասել, որ դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն․ Արթուր Ղազինյան

Այսօր Արթուր Ղազինյանը անդրադառնալով ՄԻՊ թեկնածուին՝ իր ելույթում նշեց, որ իշխանությունը խնդիր ունի՝ հասկանալու, թե ՄԻՊ-ի թեկնածուն կլինի՞ ՄԻՊ, թե՞ իշխող խմբակցության սրտի իրավապաշտպան։ Ընդդիմությունը փորձում է գնահատական ստանալ ՄԻՊ թեկնածուից այն ամենի մասին, որոնք իրենց մեջ պարունակում են մարդու իրավունքների աղաղակող խախտումներ։

«Մենք չենք սպասում, որ ՄԻՊ-ի կողմեց պետք է լինի դատապարտող որևէ հայտարարություն, բայց առնվազն ողջամիտ կասկածի փաստը պետք է արձանագրել, մտահոգությունը կարելի է փաստել, բայց չեղավ որևէ մտահոգություն։

Իշխանության հասցեին չհնչեց որևէ սուր մտահոգություն սա ևս նշանակում է, որ մենք քննարկում ենք իշխանության թեկնացուներին, որոնք ընտրված են իշխանության կողմից և ընտրված են իրենց քաղաքական շահերը առաջ մղելու համար։ Մենք ունենք ավելի կարևոր օրակարգ և դա վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին։ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանի կարգավորելու հարցում։

Այս արտահայտությունը եղել է, կա և կլինի Հայաստանի բոլոր իշխանությունների մոտ։ Դա կլինի նաև Հայաստան պետության և «Հայսատան» դաշինքի մոտ, քանի որ այլ բան ասել այս կոնտեքստում հնարավոր չէ։ Քանի որ ոչ մի պետականամետ ուժ չի կարող ասել, որ դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն։

Մասնավորապես՝ նախապայմանների հարցում եթե արտաքին նախապայմանները քիչ, թե շատ հասկանալի են, ներքին պայմաններում մենք պետք է հաշվի առնենք այն ելակետային դրույթները, որոնք պետք է դրվեն իշխանության առջև, որպեսզի գործընթացը ստանա հանրային լայն լեգիտիմություն և երաշխավորվեն հայկական շահի հենասյունային կետերի պահպանումը այս ամբողջ գործընթացում»,- իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել